Կողոպտիչներին ճանաչեցին հեռուստահաղորդումից
25.08.2012 10:00
Կողոպուտ
Օգոստոսի 24-ին մի քաղաքացուհի ներկայացել է ոստիկանության Ավանի բաժանմունք և հայտնել, որ դիտելով «Արմենիա» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակված «Հերթապահ մաս» հաղորդումը՝ ճանաչել է Ա. Պետրոսյանին, որը հունիսի վերջերին Ավանի Ծարավ Աղբյուր փողոցում բացահայտ հափշտակել է իր դրամապանակը, որի մեջ եղել է գումար:
Նույն օրը մեկ այլ քաղաքացուհի ոստիկանությունում հաղորդում է տվել, որ նույն հեռուստահաղորդումից ճանաչել է Ա.Պետրոսյանին, որը հունիսին Ավան-Առինջ թաղամասում բացահայտ հափշտակել է իր դրամապանակը, որի մեջ եղել է գումար:
Նշված երկու քաղաքացուհիներն էլ նախկինում ոստիկանություն չէին դիմել:
Կատարվում է նախաքննություն:
***
Ապրիլի 14-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում մի քաղաքացու կողոպտելու վերաբերյալ հայտարարություն էր ստացվել:
Օգոստոսի 24-ին տուժողը ներկայանալով ոստիկանություն՝ հայտնել է, որ օգոստոսի 23-ին դիտելով «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հերթապահ մաս» հաղորդաշարի թողարկումը՝ ճանաչել է իրեն կողոպտած Գևորգ Պողոսյանին:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: